Ընկույզ — շոկոլադե տորթ՝ սուրճի գլազուրով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

Սուրճ — կրեմի համար.

  • 1 բաժակ հում ընկույզ,
  • 1/3 բաժակ թխկի օշարակ,
  • 1/4 բաժակ էսպրեսսո կամ 3 թեյի գդալ լուծվող սուրճ խառնված 1/4 բաժակ տաք ջրի հետ,
  • 2 ճաշի գդալ կոկոսի յուղ,
  • 1 թեյի գդալ վանիլին,
  • 1 ճաշի գդալ ռոմ կամ սուրճի լիկյոր (ըստ ցանկության)։

Չոր մթերքների համար.

  • 1 բաժակ ցորենի ալյուր,
  • 1/4 բաժակ հոլանդական կակաոյի փոշի,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 1/2 բաժակ մուգ շոկոլադ,
  • 1/2 բաժակ տապակած պնդուկներ,
  • Մեկ պտղունց աղ։

Խոնավ մթերքների համար.

1 բաժակ նուշի կաթ,

1/3 բաժակ գետնանուշի կարագ,

1/3 բաժակ թխկի օշարակ,

1 թեյի գդալ վանիլի քաղվածք,

2 ճաշի գդալ կոկոսի յուղ։

Պատրաստման եղանակը․

Սուրճ — կրեմ պատրաստելու համար.

Սուրճի բոլոր բաղադրիչները լցրեք խոր ամանի մեջ և լավ հարեք, ապա դրեք սառնարանում մոտ 4 ժամով կամ ամբողջ գիշեր:

Տորթի պատրաստումը․

Ջեռոցը տաքացրեք 350 ° ով:

Լցրեք բոլոր չոր բաղադրիչները ամանի մեջ, խառնեք և մի կողմ դրեք:

Միացրեք թաց բաղադրիչները առանձին ամանի մեջ:

Չոր բաղադրիչներին ավելացրեք հեղուկ բաղադրիչները և ամեն ինչ խառնեք միասին:

Խմորը լցրեք 5-7 սմ կողմերով ձևամնի մեջ: Թխեք մոտ 45-50 րոպե:

Թխվածքը թողռք սառչի սենյակային ջերմաստիճանում, իսկ վերևից ծածկեք նախապես պատրաստված կրեմով: Բարի ախորժակ։

Կալորիականությունը` 3748 կկալ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: