Ընդամենը 4 բաղադրիչներից բաղկացած անչափ համեղ և ախորժելի աղցան

Այս հետաքրքիր աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Քաղցր պղպեղ — 1 հատ
  • Լոլիկ — 4 հատ
  • Պանիր — 150 գր
  • Պահածոյացված սպիտակ լոբի — 1 բանկա

  • Սխտոր — 3 մեխակ
  • Մայոնեզ — սոուսի համար
  • Աղ և սև պղպեղ — ըստ ճաշակի
  • Կանաչիներ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը.

Լոլիկը կտրատեք փոքր խորանարդիկներով և լցրեք աղցանի ամանի մեջ: Պղպեղը նույն կերպ կտրատեք խորանարդաձև և լցրեք լոլիկի վրա։ Կոշտ պանիրն անցկացրեք քերիչով և լցրեք մնացած բաղադրիչների վրա։

Բացել պահածոյացված սպիտակ լոբին, հեղուկը քամեք տարրայի միջից և լցրեք աղցանի ամանի մեջ։ Սխտորը ճզմեք մայոնեզի մեջ, խառնեք ու լցրեք աղցանի բաղադրիչների վրա և լավ խառնեք։ Ավելացրեք աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Մատուցելուց առաջ զարդարել կանաչիներով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: