Էքսպրես աղցան…պատրաստվում է 10 րոպեում, բայց կդառնա ամենասպասված հյուրը ձեր սեղանին

Այս աղցանը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում: Այն կարող եք մատուցել և տոնական, և առօրյա սեղանին: Աղցանը շատ վառ է, գունեղ, սննդարար և համեղ: Պատրաստվում է արագ, և անհրաժեշտ են միայն պարզ բաղադրիչներ, որոնք պետք չէ նախօրոք եփել: Համաձայնեք, որ դա հրաշալի է:

Картинки по запросу Экспресс салат «Венеция» за 10 минут (без варки продуктов)

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թարմ գազար՝ 300գ
  • թարմ վարունգ՝ 200գ
  • կիսաապխտած երշիկ՝ 200գ
  • պանիր՝ 200գ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 200գ
  • մայոնեզ
  • աղ, պղպեղ
Картинки по запросу Экспресс салат «Венеция» за 10 минут (без варки продуктов)

Պատրաստման եղանակ.

Գազարը մաքրել և անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով: Նույնն անել վարունգի հետ: Քերած բանջարեղենը լցնել խորը աղցանամանի մեջ:

Խոշոր քերիչով անցկացնել պանիրը և ավելացնել մյուս բաղադրիչներին:

Երշիկը կտրատել ձողիկների, լցնել աղցանամանի մեջ:

Ավելացնել ջրքամած եգիպտացորենը, աղն ու պղպեղը, խառնել: Ավելացնել մայոնեզը և կրկին խառնել:

Ցանկալի է միանգամից մատուցել:

Экспресс салат "Венеция" за 10 минут (без варки продуктов)

Բարի ախորժակ:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: