
Զատիկի կուլիչը խմորիչով հացի տոնական տարբերակն է։ Այսօր EnterTrain-ը բուրավետ և համեղ կուլիչների բաղադրատոմս է առաջարկում, որը կզարդարի զատիկի ձեր ուրախ սեղանը։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Եռացրած կաթ – 0.5 լիտր
Կարագ – 250 գր.
Ձու – 5 հատ
Խմորիչ – 75 գր
. Կոնյակ – 2 ճ.գ.
Վանիլային շաքար – 2 փաթեթ
Շաքարավազ – 500 գր.
Պատրաստման եղանակը.
Չամիչը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք և թողեք 30 րոպե։ Սառած չամիչը քամեք և թավալեք ալյուրի մեջ։ Խորը թասի մեջ հարեք 5 ձուն շաքարի հետ, գոլ կաթի մեջ լցրեք խմորիչը։ Ձվի և կաթի զանգվածները միացրեք իրար և ավելացրեք հալած կարագը։ Խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը, ծածկեք սրբիչով և թողեք գիշերը տաք տեղում։
Առավոտյան այս հասունացած զանգվածին ավելացրեք ալյուրի կեսը և խառնեք։ Ավելացրեք չամիչը, կոնյակն ու վանիլային շաքարը։ Խմոր հունցեք՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը

Պետք է ստացվի թանձր, ձգվող, ձեռքերին կպչող խմոր։ Ծածկեք այն սրբիչով և թողեք տաք տեղում երկու ժամ։ Երբ խմորը բարձրանա, ձեռքերով նորից խառնեք։
Կուլիչի համար նախատեսված ձևամանները լցրեք 1/3-ի չափով և կրկին դրեք տաք տեղ։ Խմորը պետք է գրեթե մինչև վերջ բարձրանա։ Դրանից հետո կուլիչները դրեք 180 աստիճան տաքացած ջեռոցը մեկ ժամով (կախված ձևամանների չափից)։ Կուլիչների պատրաստ լինելը ստուգում են փայտե չոփիկով։
Թողեք պատրաստի կուլիչներն ամբողջությամբ սառչեն և զարդարեք ջնարակով։
