Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:


Բաղադրիչներ

  • Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ
  • Հավի կրծքամիս 700 գ, Խոզապուխտ  150 գ
  • Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ
  • Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում:

Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով,  բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները  կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել  գլանաձև:

Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել  և քսել  ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով  և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:

Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: