Ես հաճախ եմ կարտոֆիլը պատրաստում այս եղանակով. Ստացվում է ավելի արագ և համեղ քան տապակածը

Այսօր ես կկիսվեմ Ձեզ հետ մի հետաքրքիր բաղադրատոմսով: Ամենապարզ բաղադրիչները զարմանալիորեն համակցված են այս ուտեստի մեջ։

Պատրաստման եղանակը․

Նախ կտրատեք սոխը բարակ շերտերով: Հետո կարտոֆիլը կտրատեք բարակ շերտերով անմիջապես բուսայուղով յուղած տապակի մեջ։

Կարտոֆիլի վրա լցրեք նախապես կտրատված սոխը։ Խառնեք սոխն ու կարտոֆիլը։ Տապակը դրեք կրակի վրա, փակեք կափարիչով և եփեք մոտ 5-7 րոպե։ Հետո ավելացրեք աղ և տապակեք ևս 5 րոպե։

6 ձու կոտրրեք խորը տարայի մեջ ու ըստ ճաշակի աղ լցրեք։ Ապա ավելացրեք մանր կտրարված կանաչի (օգտագործում եմ կանաչ սոխ և մաղադանոս) և խառնում։

Հետո հարած ձվերը լցրեք կարտոֆիլի վրա և առանց խառնելու կափարիչի տակ եփեք ևս 10 րոպե։

Մեր կարտոֆիլով ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: