Ես արդեն երկար ժամանակ է, որ չեմ եփում մակարոնեղենը։ Այժմ ես այն պատրաստում եմ միայն այս պարզ բաղադրատոմսով

Իմանալով մակարոնեղենի պատրաստման այս տարբերակի մասին, ես սկսեցի միշտ այս կերպ պատրաստել այն։ Բացի այդ այս տարբերակով շատ ամաններ չեն  կեղտոտվում։

Անհրաժեշտ է.

  • Ցանկացած աղացած միս֊ 300֊400գ,
  • Սոխ֊ 1 հատ,
  • Լոլիկ֊ 2 հատ,
  • Սխտոր֊ 3 ատամ,
  • Մակարոնեղեն֊ 300֊350գ,
  • Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ տապակելու համար։

Պատրաստումը.

Առաջինը լվացեք և մաքրեք բանջարեղենը, սոխը և սխտորը, փորձեք մանր կտրատել, իսկ լոլիկը մի փոքր ավելի մեծ չափերի։

Մի փոքր բուսայուղ լցրեք տապակի մեջ, մանր կտրատած սոխը և սխտորը լցրեք յուղի մեջ և տապակեք մի քանի րոպե։

Ավելացրեք աղացած միս (այս անգամ ես վերցրեցի հավի միս, բայց Դուք կարող եք ընտրեք այն, որը Ձեզ դուր է գալիս) և խառնեք, աղացած մսի ամբողջ զանգվածը պետք է դառնա մի փոքր սպիտակ և նույնիսկ շագանակագույն։

Ապա ավելացրեք կտրատված լոլիկը, աղը, համեմունքները և լավ խառնեք: Տապակեք ևս 3-4 րոպե։

Այժմ լցրեք մակարոնեղենն ուղիղ տուփից՝ առանց դրանց հետ ինչ-որ բան անելու, ավելացրեք մոտ երկու բաժակ եռացրած ջուր։ Այս քանակի ջրի մեջ կարող եք լցնել նաև 2 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Խառնեք, ծածկեք կափարիչով և թողեք դանդաղ կրակի վրա այնքան, մինչև մակարոնեղենը փափկի: Պատրաստեք, համտեսեք, բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: