Եթե ցանկանում եք նիհարել, բայց չեք ցանկանում զրկել Ձեզ համեղ ուտեստներից, ապա գրի առեք այս և մատչելի բաղադրատոմսերը

Աղցան 1.

Բաղադրությունը․

  • Կաղամբ — 100 գ
  • Գազար — 100 գ
  • Խնձոր — 100 գ
  • Ճակնդեղ — 100 գ
  • Ծովային կաղամբ — 100 գ
  • Սալորաչիր — 50 գ
  • Կիտրոնի հյութ — 5 գ
  • Բուսական յուղ — 15 գ

662307_2_w_590

Պատրաստումը․

Լվացեք և հում բանջարեղենն անցկացրեք քերիչով:

Ստացված զանգվածը լավ խառնեք, որպեսզի հյութը դուրս գա:

Քերիչով անցկացրեք նաև խնձորները և ավելացրեք պարունակությանը, ապա քամեք կիտրոնի հյութը և համեմեք բուսական յուղով:

Սալորաչիրը նախ թրջեք, ապա կտրատեք փոքր շերտերով և լցրեք աղցանի վրա:

Մենք չենք ավելացնում աղ. Այս աղցանն արդեն իսկ հիանալի համ ունի. Վայելեք և նիհարեք:

Օգտագործեք ծոմ պահելու օրերին և հրաժեշտ տվեք ավելորդ քաշին:

662307_4_w_590

Աղցան 2․

Բաղադրությունը․

  • Տարբեր գույների քաղցր պղպեղներ — 2 հատ
  • Լոլիկ — 3 հատ
  • Սոխ — 2 հատ
  • Կանաչ սոխ, մաղադանոս, աղ՝ ըստ ճաշակի
  • Բանջարեղենի արգանակ — 0,5 բաժակ

Рецепты салатов для похудения в домашних условиях

Պատրաստումը․

Կտրեք պղպեղը երկար շերտերով, իսկ փոքր լոլիկները պարզապես կտրեք կիսով չափ:

Սոխը մանր կտրատեք և ամեն ինչ լցրեք ջերմակայուն ամանի մեջ:

Բանջարեղենի և սոխի վրա լցրեք արգանակը և դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ 30 րոպե:

Պատրաստի ուտեստի վրա շաղ տվեք մաղադանոս և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: