
<
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր — 400 գ
- կարագ — 250 գ
- կակաո — 100 գ
- շաքարավազ — 250 գ
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ — 1 կգ
- ձու — 6 հատ
- շաքարավազ — 250 գ
- վանիլին — 1 պտղունց
- օսլա (крахмал) — 5 ճ/գ
- թթվասեր — 200 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք: Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ: Կարագային խառնուրդը լցնում ենք ալրային զանգվածի մեջ և փշրանքների ենք վերածում:

Պատրաստում ենք միջուկը: Ձվերը լավ հարում ենք շաքարավազի և վանիլինի հետ: Ավելացնում ենք կաթնաշոռը, թթվասերն ու օսլան և հարում ենք:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք խմորի մեծ մասն ու ձեռքերով տարածում ենք:

Լցնում ենք միջուկը:

Վրան լցնում ենք մնացած խմորը, տարածում և 40-45 րոպեով տեղափոխում 190-200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ահա և վերջ:

Համեղ տորթ, որը շատ դուր կգա բոլորին։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%B6%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/