Դդմիկ + պանիր = փխրուն և անչափ համեղ նրբաբլիթներ 

Մեկ այլ տարբերակ` ինչպես պատրաստել դդմիկով նրբաբլիթներ: Դդմիկը և պանիրը հիանալի համադրություն են: Բլիթները  դդմիկի հաշվին մնում են փափուկ, հյութեղ և նուրբ, իսկ պանրի ավելացումը նրանց ավելի «չաղլիկ» է դարձնում և չի փլվում, ինչպես նաև տալիս է ոսկեգույն և փխրուն տեսք:

Նման նրբաբլիթները թթվասերով  մատուցելը լավագույն տարբերակն է:

Ինչ է պահանջվում.

  • 250-300 գ դդմիկ,
  • 100-150 գ պինդ պանիր,
  • 2 ձու,
  • 2-3 ճաշի գդալ ալյուր,
  • 2-3 ճյուղ թարմ սամիթ,
  • Աղ, պղպեղ` ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ՝ տապակելու համար:

Պատրաստման եղանակը:

Դդմիկն անց  ենք կացնում քերիչով: Եթե մաշկը նուրբ է, ապա հարկավոր չէ այն մաքրել:

Քերած դդմիկներին  մի քիչ աղ արեք և մի քանի րոպե թողեք մնա, որ հյութը դուրս գա:

Դրանից հետո մենք քամում ենք հեղուկը: Ձուն, կտրտած կանաչեղենը  լավ խառնեք գդալով:

Հենց այդտեղ էլ   քերիչով մանրացնում եք պանիրը:

Ավելացրեք ալյուր:

«Խմորը» լավ հարեք և ավելացրեք պղպեղ` ըստ ճաշակի:

Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը:   1 ճաշի գդալ խմորը լցրեք:

Տապակեք երկու կողմերից մի քանի րոպե մինչ ոսկե դարչնագույն դառնալը: Տապակեք միջին ջերմության կրակի վրա: Դրեք թղթե սրբիչների վրա` ավելորդ յուղը կլանելու համար:

Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: