Դդմիկով պատրաստվող անչափ համեղ բաղադրատոմսեր, որոնք կարող եք պատրաստել և զարմացնել ընտանիքի անդամներին

Դդմիկի կտորները հեղուկ խմորի մեջ․

Անհրաժեշտ է․

  • Դդմիկ- 2-3 հատ,
  • Ալյուր — 1/2 բաժակ,
  • Պղպեղ — 1/4 թեյի գդալ,
  • Ձու — 2 հատ,
  • Չորահաց — 1 բաժակ,
  • Յուղ — ըստ ճաշակի,
  • Աղ — ըստ ճաշակի։

Պատրաստումը․

  1. Դդմիկը կտրեք շրջանաձև:
  2. Տարբեր ամանի մեջ լցրեք ձու, ալյուր, և չորահաց:
  3. Թաթախեք դդմիկները նախ ալյուրի, հետո ձվի, ապա չորահացի մեջ:
  4. Տապակել երկու կողմերից:
  5. Մատուցել սոուսի հետ։

Դդմիկով և պանրով ձողիկներ․

Անհրաժեշտ է․

  • Դդմիկ — 2-3 հատ,
  • Ձու — 2 հատ,
  • Պարմեզան — 100 գրամ,
  • Չորահացի փոշի — 1 բաժակ,
  • Ձիթապտղի յուղ — 2-3 ճաշի գդալներ,
  • Համեմունքներ — ըստ ճաշակի (աղացած սև պղպեղ, խոտաբույսեր, չորացրած սխտոր),
  • Աղ – ըստ ճաշակի։

Պատրաստումը․

  1. Դդմիկները լվացեք հոսող ջրի տակ, սրբելով դրանք չորացրեք և երկու կողմերից կտրեք ծայրերը:
  2. Հաջորդը, կտրեք դդմիկները երկայնքով 1,5 սմ լայնությամբ:
  3. Այժմ մի խոր ափսեի մեջ հարեք ձվերը, իսկ մյուսի մեջ խառնեք չորահացը, համեմունքնեը, աղը և նրբորեն քերած պանիրը:
  4. Դրանից հետո կլպված դդմիկները լցնում ենք ձվի զանգվածի մեջ, այնուհետև լցնում ենք չոր խառնուրդի մեջ:
  5. Դդմիկները դասավորեք յուղաթղթի վրա, և ձողերի վրա ցանեք ձիթապտղի յուղ: Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 10-15 րոպե, 220 աստիճանի տակ, այնուհետև մատուցեք:

Դդմիկով դիետիկ ալադիներ․

Անհրաժեշտ է․

  • Դդմիկ — 350 գ,
  • Քաղցր պղպեղ — 50 գ,
  • Ալյուր — 50 գ,
  • Ձու — 1 հատ,
  • Սխտոր — 1 ատամ,
  • Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի։

Պատրաստումը․

  1. Դդմիկի կեղևը մաքրեք և անցկացրեք քերիչով:
  2. Կանաչին մանրացրեք և լցրեք դդմիկի վրա:
  3. Ավելացրեք ձու։
  4. Լցրեք մանր կտրտված պղպեղը։
  5. խտորը մանրացրեք և նաև ալյուրի և համեմունքների հետ միասին ավելացրեք խմորին:
  6. Խառնեք և տապակեք ալադիները երկու կողմից լավ տաքացված տապակի մեջ:

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: