Այսօր ես ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել յուրօրինակ և ամենակարևորը պարզ և արագ բաղադրատոմսը, որը իդեալական է ինչպես նախաճաշի, այնպես էլ խորտիկների համար: Պատրաստվում է շատ հեշտ, պարզվում է, որ այն շատ համեղ է և անմիջապես կշտացնող: Այս տարբերակով, ես դեռ դդմիկ չէի պատրաստել, բայց այն այժմ դարձել է իմ ամենասիրելի ամառային ուտեստը։ Փորձեք պատրաստլ այն և չեք ափսոսա։

Անհրաժեշտ է․
- Փոքր դդմիկ- 1 հատ,
- Ձու — 2-3 հատ,
- Աղ, պղպեղ, կանաչեղեն` ըստ ճաշակի,
- Բուսական յուղ — տապակելու համար։
Պատրաստումը.

1. Լվացեք դդմիկը և կտրեք շրջանաձև:

2. Կտրտած դդմիկները տարածեցի նախապես տաքացրած տապակի մեջ և տապակեք փոքր քանակությամբ բուսական յուղով:

3. Մինչ դդմիկների տապակվելը, խոր ափսեի մեջ կոտրեք ձվերը, ավելացրեք աղ, պղպեղ, կտրտած կանաչեղեն, ըստ ցանկության նաև կանաչ սոխ և լավ հարեք պատառաքաղով:

4. Որից հետո այն լցրեք տապակված դդմիկների վրա։

5. Տապակը փակեք կափարիչով, դնում ենք մարմանդ կրակի վրա և տապակում 3-4 րոպե։

Ձվածեղի ստորին կողմը ավելի ախորժելի է թվում, այնպես որ այն գլելով դրեք ափսեի մեջ և մատուցեք: Փորձեք, այն իսկապես շատ համեղ է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն