Դդմիկով շատ համեղ և ախորժելի աղցան. Լավագույն պահածոն ձմռան համար

Այս համեղ ձմեռային աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Դդմիկ 1,5 կգ
  • Սոխ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Կետչուպ 260 գ
  • Արևածաղկի ձեթ 80 մլ

  • Սխտոր 30 գ
  • Տոմատի մածուկ 2 ճ.գ.
  • Ջուր 200 մլ
  • Աղ 1 ճ.գ.
  • Շաքարավազ 2 ճ.գ.
  • Քացախ 50 մլ

Պատրաստման եղանակը․

Դդմիկները մանրակրկիտ լվացեք և կտրեք շերտերով։ Ապա մաքրեք սոխը և կտրատեք քառակուսիներով: Մաքրեք գազարը և քերեք կորեական գազարի համար նախատեսված քերիչով։ Բուլղարական պղպեղը լավ լվացեք, մաքրեք սերմերից և մանր կտրատեք։ Լցրեք բանջարեղենը ծանր հատակով կաթսայի մեջ: Ավելացնել արևածաղկի ձեթ, շաքարավազ, աղ և կետչուպ, տոմատի մածուկը ջրով նոսրացրեք։

Ստացված զանգվածը լցրեք կաթսայի մեջ և խառնեք։ Ծածկեք կափարիչով և եփեք մարմանդ կրակի վրա 30 րոպե։ Մաքրեք սխտորը, մանրացրեք և լցրեք զանգվածի վրա։ Ավելացրեք քացախ 9%, լավ խառնեք և թողեք կրակի վրա ևս 5 րոպե։ Տաք աղցանը լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ, փակեք և շրջեք դրանք գլխիվայր։ Փաթաթեք վերմակով և թողեք մինչև ամբողջովին սառչի։ Արդյունքը Ձեզ անպայման դուր կգա: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: