Դդմիկով, մսով, բանջարեղենով ու թթվասերով ուտեստ, որը հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար

Բաղադրիչներ

  • դդմիկ — 700 գ
  • տավարի միս — 200 գ
  • սոխ — 100 գ
  • գազար — 100 գ
  • լոլիկի մածուկ — 1 ճ/գ
  • թթվասեր — 5-6 ճ/գ
  • աղ — ըստ ճաշակի
  • սև պղպեղ — ըստ ճաշակի
  • բուսայուղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

դդմիկով-ուտեստ-3

Սոխը մանր կտրատում ենք։

դդմիկով-ուտեստ-4

Գազարը լվանում ու քերիչով անցկացնում ենք։


Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

դդմիկով-ուտեստ-6

Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում ենք։

դդմիկով-ուտեստ-7

Ավելացնում ենք միսը, խառնում ու մոտ 15 րոպե տապակում ենք։

դդմիկով-ուտեստ-8

Դդմիկներն անհրաժեշտության դեպքում կեղևահանում (եթե կեղևը կոշտ է) ու բաժանում ենք 3 մասի։

դդմիկով-ուտեստ-9

Թեյի գալի օգնությամբ հեռացնում ենք միջուկը, սակայն ոչ շատ խորը, որպեսզի ստանանք փոքրիկ բաժակներ։

դդմիկով-ուտեստ-10

Դդմիկներից մեկի միջուկը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին, ապա լցնում ենք լոլիկի մածուկն ու թթվասերը, համեմում ենք աղով ու պղպեղով։

դդմիկով-ուտեստ-11

Խառնում ենք ու ևս մի քանի րոպե շոգեխաշում։

դդմիկով-ուտեստ-12

Մսով լցոնված դդմիկով բաժակները դնում ենք ձևամանի մեջ։

դդմիկով-ուտեստ-13

Դդմիկները պատում ենք թթվասերով, եփում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

դդմիկով-ուտեստ-14

Մատուցում ենք տաք վիճակում։

դդմիկով-ուտեստ-15

Ստացվում են համեղ ու գեղեցիկ կոճղեր։

դդմիկով-ուտեստ-16

Դդմիկով, մսով, բանջարեղենով ու թթվասերով ուտեստ, որը հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: