Դդմիկով ջեռեփուկը կգնահատվի բանջարեղենի և թեթև ուտեստների սիրահարների կողմից: Պատրաստում է արագ և պարզ բաղադրիչներից: Պարզ սոուսը դդմիկը շատ համեղ է դարձնում:
Ջեռեփուկը դա ճաշատեսակ է, որը պատրաստվում է ջեռոցում այնքան, մինչև դրանք փխրուն ու ախորժելի լինեն: Դրանք պատրաստվում են բանջարեղենով, մսով և այլ ապրանքատեսակներով:
Մենք առաջարկում ենք պատրաստել դդմիկով համեղ ուտեստը ըստ շատ պարզ և ամենակարևորը` էժան բաղադրատոմսի:

Անհրաժեշտ է․
- 1 կգ դդմիկ,
- 2 լոլիկ,
- 100 գր պանիր,
- 500 մլ կաթ,
- 60 գր կարագ,
- 1 ճ․գ․ ցորենի ալյուր,
- Բուսական յուղ, աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի։
Պատրաստումը․
- Կտրատեք դդմիկները բարակ շրջանակներով: Լցրեք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ: Դրեք նախապես տաքացրած ջեռոցում 180 ℃: Թխել մինչև բանջարեղենը ոսկեգույն դառնա:
- Ձևամանի մեջ քսեք կարագ: Դասավորեք դդմիկները, ավելացրեք աղ և պղպեղ: Դրանից հետո դասավորեք լոլիկի մի շերտ (նույնպես կտրել շրջանակներով):

Սոուսի պատրաստումը․
- Հալեցրեք կարագը փոքր կաթսայի մեջ, ավելացրեք ալյուր խառնեք և աստիճանաբար լցրեք կաթ: Եփեք ցածր ջերմության վրա, մինչև ցանկալի խտություն ստանալը: Պարբերաբար խառնեք սոուսը: Եթե ցանկանում եք ավելի խիտ սոուս, ապա պետք է ավելի երկար եփեք: Ավելացրեք աղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի (օրինակ՝ մշկընկույզ):
- Սոուսը լցրեք բանջարեղենի վրա, առատորեն շաղ տվեք քերած պանիր: Եվ դասավրեք դդմիկի երկրորդ շերտը, լոլիկը, սոուսը և կրկին շաղ տվեք պանիր։
- Դդմիկով գրետենը պատրաստեք 15 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ․․․
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն