Դասական աղցան «Չայկա»։ Այն ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Եկեք հիշենք «Չայկա» հրաշալի աղցանը: Ճաշատեսակը  շատ հասարակ է:   Եթե սոխ չեք սիրում, կարող եք դրանք բացառել բաղադրատոմսից:

Ի դեպ, շատ համեղ է ստացվում, եթե դասական բաղադրությանն ավելացնում եք թարմ կամ թթու վարունգ: Բայց սա ըստ ցանկության է:

Ինչ է պահանջվում.

  • 300-400 գ պահածոյացված կանաչ ոլոռ,
  • 3-4 խաշած ձու,
  • 150-200 գ պինդ պանիր,
  • 0,5-1  սոխ,
  • Մայոնեզ,
  • Աղ, պղպեղ`ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը:

Սոխը փոքր խորանարդիկներով կտրտեք:

Խաշած ձվերը նոյնպես խորանարդիկներով կտրտեք:

Մանր քերիչով անցկացրեք պանիրը:

Ամանի մեջ լցրեք սոխը, ձուն և պանիրը:

Այստեղ կանաչ ոլոռ ավելացրեք:

Խառնեք աղցանը, համեմեք մայոնեզով, աղով և պղպեղով`ըստ ճաշակի:

Կարող եք մատուցել աղցանը.  ձևավորել՝ լցնելով կլորաձև ամանի մեջ: Վերևը կարելի է զարդարել պանրով։ Պատրա՛ստ է։ Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: