Գեղեցիկ, համեղ և տոնական աղցան։ Իսկական զարդարանք Ամանորի սեղանի համար

Մեր տանը ոչ մի խնջույք չի կարող անցել առանց այս աղցանի: Այն ուտելը պարզապես հաճույք է։ Այս աղցանի բաղադրատոմսն ընդմիշտ արմատավորվել է մեր ընտանիքում: Հատկապես սիրում եմ այն ​​պատրաստել Ամանորին։ Փորձեք, իսկապես շատ համեղ է ստացվում։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Վարունգ 2 հատ
  • Արքայախնձոր 1 բանկա
  • Կոշտ պանիր 150 գ
  • Սունկ 400 գ
  • Միս 300 գ
  • Մայոնեզ

Պատրաստման եղանակը․

Սկսենք մսի պատրաստումից։ Հավի ֆիլեն լցրեք խորը ամանի մեջ, վրան ավելացրեք աղ, համեմունքներ և մի քիչ բուսական յուղ։ Խառնեք և տապակեք բուսայուղով՝ փակ կափարիչի տակ։ Թարմ վարունգները կտրատեք բարակ շերտերով կամ խորանարդաձև:

Այս աղցանի մեջ կարող եք վերցնել Ձեր սիրած պանիրը, գլխավորն այն է, որ այն պինդ լինի և անցկացրեք այն քերիչով Սունկը կտրատեք խորանարդաձև և տապակեք։ Հեղուկը վերանալուն պես ավելացրեք բուսական յուղ, տապակեք ևս մի քանի րոպե, ապա լցրեք անձեռոցիկի վրա։

Միսը կտրատեք այնպես, ինչպես Ձեզ հարմար է և սկսեք աղցանի ձևավորումը: Առաջին շերտը միսն է, որը պտք է խառնեք մայոնեզի հետ։ Տարածեք այն ափսեի վրա, ավելի տոնական տեսք հաղորդելու համար ես օղակ եմ օգտագործում։ Երկրորդ շերտը կլինի վարունգը, այն նույնպես պետք է խառնեք մայոնեզի հետ և լցրեք մսի վրա։

Հաջորդ շերտը սունկն է, որը նունպես պետք է խառնեք մայոնեզի հետ և լցնեք վարունգի վրա։ Արքայախնձորը մանր կտրատեք և տարածեք սունկի վրա։ Այժմ պանիրը խառնեք մայոնեզի հետ և պատրաստեք հաջորդ շերտը Վերջին շերտում լցրեք խաշած ձվի դեղնուցը, որը նախապես պետք է անցկացնեք մանր քերիչով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: