Գազարով Կորեական աղցան. Համից չեք հագենա

Ես վաղուց էի փնտրում հենց այս բաղադրատոմսը: Ստացվում է շատ համեղ: Կարելի է մատուցել թե տոնական օրերին, թե սովորական օրերին: Կորեական ձևով գազարը պատրաստվում է շատ արագ, կարևորը քայլերի հաջորդականությունը պահպանելն է:

Բաղադրիչներ

  • Գազար 1 կգ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Աղացած կարմիր պղպեղ դանակի ծայրով
  • Համեմ կամ համեմի սերմ
  • Բուսայուղ 0,5 բաժակ
  • Սխտոր 4 խոշոր ատամիկ
  • Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
  • Կես կիտրոն

Պատրաստման եղանակը

Քերած գազարը լցնել խորը տարայի մեջ և թողնել 3-4 ժամ, որպեսզի հյութը արտազատվի:

Այնուհետև գազարի զանգվածի կենտրոնում փոսիկ անել և այդ փոսիկի մեջ լցնել աղ և պղպեղ, բայց չխառնել:

Թավայի մեջ լավ տաքացնել բուսայուղը: Տաք բուսայուղը լցնել այդ փոսիկի մեջ, չխառնել:

Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե:

10 րոպե անց կափարիչը բացել և լավ խառնել:

Ավելացնել մանր կտրատված համեմը կամ համեմի սերմը, սոյայի սոուսը, թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված սխտորը և լավ խառնել:

Կարելի է անմիջապես մատուցել կամ ծածկել կափարիչով, սպասել 10-15 րոպե, այնուհետև մատուցել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: