Բուլղարական պղպեղով անչափ համեղ և ախորժելի աղցան․ կկիսվեմ այս պարզ բաղադրատոմսով

Պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․

  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 1-2 հատ
  • Ձու 1 հատ
  • Ծովախեցգետնի ձողիկներ 4 հատ
  • Կանաչ սոխ և սխտոր
  • Աղ
  • Մայոնեզ։

Պատրաստման եղանակը․

Բուլղարական պղպեղը, լոլիկը, ձուն, ծովախեցգետնի ձողիկները կտրատեք խորանարդաձև և լցրեք խոր ամանի մեջ։

Կանաչ սոխն ու սխտորը մանր կտրատեք և լցրեք բաղադրիչների վրա։ Ապա ավելացրեք աղ, մայոնեզ և լավ խառնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: