Այս համեղ նրբաբլիթերի պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․
- Կաթ 250 մլ
- Ջուր 150 մլ
- Ձու 2 հատ
- Աղ 1 պտղունց
- Ցորենի ալյուր 250 գ
- Արևածաղկի ձեթ 1 ճ.գ.
- Խոզի ճարպ՝ ըստ ճաշակի
- Կարագ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
Ալյուրը մաղում ենք մի պտղունց աղի հետ միասին։ Կաթը եռացրեք ջրի հետ միասին, լցրեք ալյուրի վրա։ Ավելացրեք մեկ գդալ բուսայուղ և խառնեք։ Երբ մի փոքր սառչի, ավելացրեք ձվերը և նորից հարեք։

Նախապես տաքացրած տապակի մեջ հալեցրեք մի կտոր կարագ կամ տաքացրեք բուսական յուղ։ Շերեփով լցրեք նախապես պատրաստված խմորը և տապակեք այն երկու կողմից մինչև ոսկեգույն բարակ բլիթներ ստացվեն: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն