Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից

Այսօր պատրաստում ենք Բաստուրմա հայկական ավանդական, ստանալու ենք ընտիր համով ապուխտ տավարի մսից մեր խոհանոցում, այո տնային պայմաններում։

Առավել հաճելի, անվտանգ և մատչելի է ֆինանսապես պատրաստել սեփական ձեռքերով ապուխտ և ձեր հայկական տոնական սեղանը զարդարել այս համեղությամբ։

Հայկական Բաստուրմա Բաղադրիչները

  • Տավարի փափկամիս — 1 կգ-անոց սուկի
  • Աղ — ծովի աղ Դելտասալ բրենդի
  • Չաման — 6 ճաշի գդալ
  • Կարմիր քաղցր պղպեղ — 5 ճաշի գդալ
  • Չոր աջիկա — 1 ճաշի գդալ
  • Չիլի կծու պղպեղ — 1 թեյի գդալ
  • Սխտոր — 1 կամ 2 մեծ ատամ

Ապուխտ տավարի մսից Պատրաստման եղանակը

  • Բաստուրմա պատրաստում են տավարի փափուկ մսից՝ մեջք սուկիից կամ ազդրի վերին փափկամսից, ցանկալի է մաքուր զուտ միս լինի ջլերից, յուղից, ոսկորից զերծ՝ ինչը շատ դժվար է ընտրելը:
  • Ինչևէ միսն արդեն ընտրված է, հարկավոր է այն լավ լվանում ենք մեր վերցրած փափկամիսը
  • Բաստուրմա բառը նշանակում է սեղմել, քամել։ Բանն այն է, որ բաստուրմա պատրաստելու կարևոր նախապայմաններից է միսը հնարավորինս լավ մամլել՝ որևէ ծանրության տակ:
  • Միսը ջերմային մշակում չի անցնում, չի ծխեցվում, սակայն իր պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն համարվում է դյուրամարս ուտելիք:
  • Ուղղանկյուն հիշեցնող երկու կտորի բաժանեցինք մեր մսակտորը, հնարավորինս մաքրեցինք ջլերից և յուղերից, բամբուկե չոփով ծակծկում ենք մսակտորը, որպեսզի աղն ու համեմունքները լավ ներծծի իր մեջ
  • Հիմա աղի մասին, ես ընտրել եմ խոշոր աղ, իսկ ավելի կոնկրետ ծովի խոշոր աղ Դելտասալ բրենդից, այն իր յուրահատուկ համը, իսպանական որակը կհաղորդի իմ բաստուրմային, իսկ խոշոր կտորները դանդաղ ներծծվելով ամողջությամբ կհարստացնեն մեր բաստուրմայի փափկամիսը ծովի աղի բոլոր օգտակար միկրոէլէմենտներով
  • Ի դեպ ծովի աղը հատկապես հարուստ է յոդով, ինչը յոդի դիֆիցիտ ունեցող մեր տարածաշրջաններում ուղղակի շատ անհրաժեշտ է։ Բոլոր միկրոտարրերը ծովի աղի բյուրեղների հետ ներթափանցում են մեր օրգանիզմ, բայց նրանց ազդեցությունը ընդգծված նկատելու համար, անհրաժեշտ է այն որոշակի ժամանակահատված անընդմեջ օգտագործել։
  • Դրանից է հատկապես, ինչպես նաև յուրահատուկ ընդգծված համից, որ ես արդեն երկար ժամանակ է իմ խոհանոցում ծովի աղ եմ օգտագործում
  • Բոլոր կողմերից լավ պատեցինք մեր աղով
  • Այսպես պետք է 3 օր մնա սառը տարածքում, եթե սառը պահոց չունեք, ապա ավելի լավ է սառնարանում պահեք
  • 3 օր անց հանում ենք սառնարանից, բացում պոլիեթիլենային փականը և այս տեսարանն է, միսը չորացած սևացած պետք է լինի, դա նորմալ է
  • Աղը լավ մաքրում ենք վրայից, հոսող ջրի տակ լավ պետք է լվանանք, որ լրացուցիչ աղը դուրս գա
  • Բաստուրման պարտադիր ուտեստ է հայ ընտանիքների հատկապես տոնական սեղաններին: Հնում այն եղել է ամենաթանկ հյուրերի բաժինը, այսօր էլ իհարկե դա մասամբ այդպես է, բայց եթե սովորեք այսպիսի հեշտ տարբերակով պատրաստման եղանակը, ավելի հաճախ կպատրաստեք և այն տանեցիններն էլ կվայելեն անկախ տոների առկայությունից
  • Խոհարարական անձեռոցիկներով լավ պետք է չորացնենք մսակտորները, որ հնարավորինս չոր լինի
  • Մսակտորի նեղ անկյունը հարկավոր է ծակել բամբուկե սուր ձողիկով, որպեսզի այդ անցքից թել անցկացնենք և կախան պատրաստենք
  • Ձողի օգնությամբ խոհարարական թելը անցկացնում ենք այդ հատվածով, քարկապում և փաթաթում միսը անձեռոցիկով, քանի-որ հիմա պետք է դնենք ծանրոցի տակ, հարթակով այնպես ենք անում լավ մսակտորները սեղմվեն, մամլվեն
  • Այդ հարթակի վրա պետք է ծանրոց դնենք՝ լավ ծանր, հարմար ինչ կգտնեք ձեր խոհանոցում, փակոց, ծանրաքար, ինձ նման տվյալ դեպքում
  • 2 օր պետք է այս ծանրոցի տակ մնա, լավ մամլվի և ավելորդ հեղուկն ու արնաջուրը դուրս տա
  • 2 օր անց հանում ենք ծանրությունն ու բացում անձեռոցիկները, այսպիսի սեղմված տեսք ունի

  • Մեր ալիքում ի դեպ կա տեսանյութ, որտեղ ներկայացնում ենք հավի կրծքամսով բաստուրմա պատրաստելու ձևը, այն նույնպես շատ համեղ և հաջողված տարբերակ է, առանձնապես ջանք չի պահանջում, բայց արդյունքում շատ համեղ է։ Այս տեսանյութի տակ ես անպայաման կթողնեմ հավով բաստուրմայի հղումը, մտեք դա էլ նայեք շատ հետաքրքիր է
  • Թելերից պետք է մի քանի օր կախենք սառը անկյունում, դա կլինի մառանում, խոհանոցում, պատշգամբում
  • Ձեռքով ամեն օր ստուգեք չորանում է թե ոչ, 3 օր անց լրիվ չորացած կլինի, ավելորդ աղը դուրս տված, ահա այսպիսի տեսքով
  • Այժմ պետք է պատրաստենք չամանե խառնուրդը
  • Տարայի մեջ լցնում ենք 6 գդալ չաման, 5 գդալ քաղցր կարմիր պղպեղ, 1 ճաշի գդալ կծու չիլի պղպեղ, 1 կամ 2 ատամ սխտոր ենք ճզմում այս խառնուրդի մեջ և սկսում ենք խառնել շարունակ ջուր ավելացնելով՝ այնքան որ նման խտությամբ պատրաստի խառնուրդ ստացվի
  • Մսակտրորները պետք է ամբողջությամբ պատենք չամանի խառնուրդով, շերտի հաստությունը դուք որոշեք ըստ ձեր նախասիրության, կարող եք անգամ մեկ բարակ շերտ քսել, կախել, հետո մեկ օր անց քսել երկրորդ շերտ, նույնը երրորդ օրը, եթե սիրում եք հաստ չամանի շերտ
  • Տարայի մեջ ջուր ենք լցնում, ձեռնոց հագնում և անցնում գործի, ձեռքը պարբերաբար ջրի մեջ թաթախելով շերտը հավասար քսում ենք այսպես

  • Ես մեկ լավ շերտ կքսեմ և դա բավարար է, այն 2 կամ երեք օրով պետք է կրկին կախենք մեր կախաններից
  • Ընթացքում ձեռքով ստուգեք, մեկ օր անց այն արդեն բավական չորացած կլինի, շատ չպահեք, որպեսզի չճաքճքի չորությունից
  • Մե
  • ր դեպքում 2 օրից չորացավ, ահա այսպիսի տեսք պետք է ունենա մոտավորապես նաև ձեր բաստուրման, կախված չամանում լցված համեմունքների փնջի տարբեր գույների և իհարկե համի են լինում տարբեր տանտիկինների պատրաստածը, բայց պատկերը ընդհանուր սա է
  • Տեսեք ինչ փափուկ հաճելի կտորներ են, հյուրերին հիացնելու լավագույն տարբերակը տանտիրուհու ձեռքերով տնային պայմաններում պատրաստված  բաստուրման է, ոչ միայն տավարի մսով, նաև մեր ալիքում հավի մսով բաստուրմա ենք պատրաստել, մի զլացեք դա էլ պատրաստեք
  • Եթե դեռ տոներին շատ կա, կամ ավելացել է հյուրասիրությունից մի կտոր, ապա այն կարող եք հերմետիկ փաթաթել սննդային թաղանթով, ոչինչ չի լինի, սառնարանում կկարողանաք երկար պահել

Դե ինչ, բարի ախորժակ։

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և ինքներդ փորձեք պատրաստել ձեր առաջիկա միջոցառման համար պահանջվող այս համեղ ուտեստը:

Հայկական Բաստուրմա․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Փափկամսից Տնային պայմաններում

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: