Բամբակի պես փափուկ ու օդային կուլիչ… խմորը խոնավ է, երկար ժամանակ մնում է թարմ ու համեղ

Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչը երկար ժամանակ մնում է թարմ, փափուկ ու ախորժելի: Սա կուլիչի պատրաստման ամենահաջող եղանակն է:

Тесто как пух! Пасхальный кулич влажный, долго не черствеет, получается у всех

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 250 մլ
  • թթվասեր՝ 80 գ
  • ալյուր՝ 700 գ
  • ձու՝ 4 հատ
  • կարագ՝ 120 գ
  • չոր խմորիչ՝ 10 գ
  • աղ՝ մի պտղունձ
  • շաքարավազ՝ 150 գ
  • չամիչ՝ 50 գ
  • վանիլին

Проверенные рецепты куличей и пасхи - Деловой Славянск

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, 1թ.գ. շաքարավազ և խառնել, թողնել 20 րոպե:

Մնացած կաթի մեջ ավելացնել փափկած կարագը և հասցնել եռման աստիճանի: Ավելացնել  2 ճ.գ. ալյուր և խառնել:

Դեղնուցը միացնել աղի հետ, շաքարավազի կեսի, վանիլինի և հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Միացնել խմորիչով կաթի հետ ու խառնել գդալով:

Սպիտակուցները միացնել մնացած շաքարավազի հետ ու հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի: Ավելացնել թթվասերն ու մի քիչ փափկած կարագ, խառնել:

Միացնել բոլոր առանձին զանգվածները և խառնել՝ մինչ համասեռ դառնալը:

ПАСХАЛЬНЫЙ КУЛИЧ долго остается влажным и ароматным | Easter Bread Recipe - YouTube

Ալյուրը մաղել ու լցնել մաս-մաս, խառնել գդալով, դնել ալյուրոտ սեղանին ու հունցել թեթևակի կպչուն խմորը:

Ծածկել տոպրակով ու 1 ժամ թողնել տաք տեղում:

Խմորը նորից հունցել և միացնել չամիչի հետ, որը նախապես պետք է լվանալ եռման ջրով ու չորացնել, խառնել մի քիչ ալյուրի հետ:

Խմորը լցնել ֆորմաների մեջ: Խմորը պիտի հասնի մինչ ֆորմայի կեսը: Ծածկել սրբիչով և թողնել այնքան, որ խմորը բարձրանա մինչ եզրերը:

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, թխել կուլիչները 30 – 40 րոպե:

Ջնարակ լցնել:

Հաշվի առեք, որ կուլիչի բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի, այլապես խմորը լավ չի բարձրանա, իսկ կուլիչը շուտ կչորանա:

Кулич с цукатами на Пасху - рецепт с фото в домашних условиях | СЕГОДНЯ

Բարի ախորժակ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: