Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
Խմորի համար.
- 250 մլ — ջուր
- 400 գր — ալյուր
- 1 ճաշի գդալ — շաքարավազ
- 1 հատ — ձվի դեղնուց
- 2 ճաշի գդալներ — թթվասեր
- 1 ճաշի գդալ — բուսական յուղ
- ½ թեյի գդալ — սոդա
- 1 թեյի գդալ — աղ։

Միջուկի համար.
- 6 հատ — կարտոֆիլ
- 1 հատ — սոխ
- 50 գր — կարագ
- Սամիթի փունջ
- Աղ ու պղպեղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը.
- Կեֆիրը լցրեք խոր ափսեի մեջ։
- Ավելացրեք դեղնուցն ու թթվասերը։
- Լցրեք աղ, շաքարավազ, բուսական յուղ։
- Խառնեք այնքան, մինչև ստանաք միատարր զանգված։
- Մաղով անցկացրեք ալյուրը նույն զանգվածի մեջ և ավելացրեք սոդա։
- Խմորը հունցեք: Այն պետք է լինի շատ փափուկ։
- Ծածկեք խմորը և թողեք 15 րոպե:
- Կարտոֆիլը եփեք աղով համեմված ջրի մեջ։
- Սոխը մանր կտրատեք և տապակեք։
- Կարտոֆիլի մեջ կարագ դրեք և պատրաստեք պյուրե։ Ավելացրեք սոխ, սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և խառնեք։
- Խմորը բաժանել 10 — 12 կտորների և գրտնակեք։
- Տեղադրեք միջուկը կենտրոնում և ձևավորեք կարկանդակ։
- Տապակեք տապակի մեջ, երկու կողմից բուսական յուղով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն