Արագ, հեշտ և համեղ մեղրով տորթի բաղադրատոմս. ընդամենը 30 րոպե և այն կարող եք համտեսել

Բաղադրիչներ

Մեղր `80 գ

Ձու — 3 հատ

Շաքար — 100 գ

Կարագ — 100 գ

Սոդա — 1 թ գդալ

Ալյուր — 190-200 գր

Կրեմի համար:

Թթվասեր 25% — 500 գ

Շաքարի փոշի — 100 գ

Խտացրած կաթ- 3 ճ գդալ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Որևէ տարայի մեջ լցնում ենք մեղրը, ավելացնում ենք սոդան և խառնում մարման կրակի վրա մինչև կարամելի գույն ստանալը:

Անջատում ենք կրակը ավելացնում ենք կարագը խառնում ենք և թողնում ենք հանգստանա: Հարում ենք ձուն շաքարի հետ ավելացնում ենք մեղրով զանգվածը և լավ խառնում: Լցնում ենք ալլյուրը և պատրաստում խմոր: Բաժանում ենք երկու հավասար մասերի: Թխում ենք շերտերը 180 աստիճան ջեռոցում մոտ 5-9 րոպե:Կտրում ենք եզրերը, ցանկության դեպքում կարող եք երեք կամ չորս մասերի բաժանել:

Քսում ենք կրեմը և տորթի վրա շաղ ենք տալիս փշրանքները: Կարող եք վայելել անմահական համը:

Բարի ախորժակ

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: