Առողջարար և անչափ համեղ ուտեստ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար. Կկիսվենք բաղադրատոմսով

Նույնիսկ առողջ ապրելակերպ վարելով՝ կարող եք համեղ ուտեստներ ուտել: Սա այն բաղադրատոմսն է, որն այսօր առաջարկում ենք Ձեզ: Այն ստացվում է ոչ միայն շատ առողջարար, այլև չափազանց համեղ:

Անհրաժեշտ է․

  • Կես կիլոգրամ հնդկահավ,
  • Ձու — երկու հատ,
  • Սոխ — երկու հատ,
  • Դդմիկ, շամպինիոն, ծաղկակաղամբ և բրյուսելյան կաղամբ,
  • Թթվասեր։

Պատրաստումը․

  • Կտրտեք հնդկահավը և մեկ սոխը: Խառնեք դրանք կես բաժին թթվասերի հետ և մի կողմ դրեք, որ միսը մարինացվի:
  • Երկու տեսակի կաղամբը եփեք 5 րոպե:
  • Կտրեք երկրորդ սոխն ու սնկերը և տապակեք:

  • Դդմիկն անցկացրեք քերիչով, լցրեք մարլիայի մեջ և քամեք: Բանջարեղենը պետք է ազատի բոլոր հյութերը:
  • Վերցրեք ձևամանը, և բոլոր բաղադրիչները շերտերով դասավորեք.
  1. Հնդկահավ,
  2. Դդմիկ,
  3. Երկու տեսակի կաղամբները,
  4. Սունկը սոխով:
  • Ձուն հարեք թթվասերի հետ և լցրեք բաղադրիչների վրա:
  • Շաղ տվեք քերած պանիր:
  • Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 30-40 րոպե:
  • Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: