Առողջարար և ախորժելի աղցան, որը կգոհացնի Ձեզ իր հետաքրքիր համով․ Պահպանեք բաղադրատոմսը 

Պահքի օրերին այս տարբերակով պատրաստված աղցանն իդեալական կլինի։ Աղցանը թեթև է, բայց համեղ և սննդարար։ Նշենք նաև, որ աղցանի մեջ պետք չէ աղ ավելացնել, քանի որ այն այսպես էլ անչափ համեղ և առողջարար կստացվի։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ձու — 2 հատ
  • Թարմ վարունգ — 2 հատ
  • Եգիպտացորեն — 1/2 բանկա
  • Թունա՝ իր հյութի մեջ — 1 բանկա
  • Սոխ — 1/2 փոքր չափի

Մարինադի համար.

  • Աղ — մի պտղունց
  • Շաքարավազ — 1/2 թ․գ․
  • Կիտրոնի հյութ — 1 ճ.գ․
  • Ջուր — 100 մլ

Սոուսի համար.

  • Թթվասեր — 1 ճ.գ.
  • Մանանեխ — 1 թ․գ․
  • Սոյայի սոուս — 1 թ․գ․
  • Կիտրոնի հյութ — 1/2 թ․գ․

Պատրաստման եղանակը․

Նախ պատրաստեք սոխը։ Կտրատեք այն մանր խորանարդիկներով և լցրեք հարմար տարայի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ, կիտրոնի հյութ, սառը ջուր։ Թողեք մարինացվի 10-15 րոպե։ Եփած ձվերը կտրատեք փոքր խորանարդիկներով և լցրեք խոր ամանի մեջ։ Այնուհետև ավելացրեք կտրատած թարմ վարունգը և պահածոյացված եգիպտացորենը:

Այս բաղադրիչների վրա լցրեք մարինացված սոխը և թունայի կտորները՝ հյութի հետ միասին։ Սոուսը պատրաստելու համար միացրեք թթվասերը, մանանեխը, սոյայի սոուսը և կիտրոնի հյութը: Լցրեք աղցանի վրա, լավ խառնեք և անմիջապես մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: