Առանց մսի տոլմայի իմ սիրելի բաղադրատոմսը․․․ Այնպիսի բույր է տարածվում ողջ տանը․․․

Շատերը համարում են, որ տոլման համեղ է ստացվում միայն մսային միջուկի օգտագործման դեպքում։ Սակայն կներկայացնենք այնպիսի բաղադրատոմս, որը ձեզ հակառակը կապացուցի։ Հետաքրքիր խճողակով տոլմայի լավագույն բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 կաղամբ
  • 1 բաժակ բրինձ
  • 500 գ շամպինյոն
  • 2 գլուխ սոխ
  • աղ, պղպեղ
  • 35մլ բուսայուղ
  • 150–250 մլ ջուր
  • 2 ճ․գ․ տոմատի մածուկ

Պատրաստման եղանակ․

Նախապատրաստեք կաղամբը։ Լվացեք, հեռացրեք վերևի տերևները։ Զգուշությամբ հանեք չվնասված տերևները ու եփեք աղով ջրի մեջ՝ մինչ կիսաեփ կլինեն։ Թողեք, որ քամվեն ու սառեն։ Անհրաժեշտության դեպքում տերևները կտրեք մեջտեղից, որպեսզի տոլմաները շատ մեծ չստացվեն։

Այժմ պատրաստել միջուկը․ բրինձը լվանալ ու կիսաեփ անել։ Քամել։ Այդ ընթացքում սոխը, շամպինյոնը, նաև ցանկության

դեպքում 1 հատ գազար մանր կտրատել, տապակել բուսայողով։ Միացնել բրինձի հետ, համեմել աղով ու պղպեղով։

Սովորականի պես տոլմա փաթաթել․ մի քիչ միջուկ դնել կաղամբի տերևի վրա, ծալել եզրերն ու փաթաթել։

Դասավորել կաթսայի մեջ, տոմատի մածուկը լուծել ջրի մեջ, լցնել տոլմայի վրա, փակել կաթսայի կափարիչը ու եփել թույլ կրակի վրա։ (ջուրը պիտի ամբողջությամբ ծածկի ու մի քանի սմ ավել լինի)։

Մոտ 1 ժամից պատրաստ կլինի։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: