Անչափ համեղ և պարզ աղցան, որը կդառնա Ձեր սիրելի աղցաններից մեկը

Պարզ, գրեթե տարրական բաղադրիչներով շատ համեղ ու առողջարար աղցան:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 250 գ սպիտակ կաղամբ,
  • 150 գ վարունգ,
  • 1 ճ․գ․ քացախ 9%,
  • 2-3 ճ․գ․ բուսական յուղ,
  • 3 գ սամիթ,
  • 3 գ մաղադանոս,
  • 2 գ աղ,
  • 2 գ շաքարավազ,
  • Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը․

Կաղամբը մանր կտրատեք, լցրեք ամանի մեջ և մի փոքր ձեռքերով ճզմեք:

Վարունգը կտրեք շերտերով, ավելացրեք կաղամբի վրա։

Ավելացրեք կտրտված սամիթ և մաղադանոս:

Այժմ ավելացրեք աղ և շաքարավազ:

Լցրեք քացախը, յուղը և լավ խառնեք:

Ցանկության դեպքում ավելացրեք աղցած պղպեղ: Կես ժամ թողեք սառնարանում, որից հետո մատուցեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: