Անչափ համեղ և հյութալի կոտլետներ՝ կաղամբով և աղացած մսով․ Կկիսվենք այս հետաքրքիր բաղադրատոմսով

Տնական կոտլետներն ավելի համեղ են ու ավելի հեշտ են պատրաստվում, իսկ կաղամբը դրանք դարձնում են շատ հյութալի և բուրավետ։ Բաղադրատոմսը կարող եք փորձարկել՝ սպիտակ կաղամբի փոխարեն օգտագործելով ծաղկակաղամբ կամ աղացած մսին ավելացնելով քերած թարմ գազար։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

  • Հավի միս 500 գ
  • Սպիտակ կաղամբ 200 գ
  • Եգիպտացորենի օսլա 1 ճ.գ.
  • Ցորենի թեփ 1,5 ճ.գ.
  • Մանրաձավար 1 ճ.գ.
  • Յոգուրտ 2 ճ.գ.
  • Սխտորի փոշի 0,5 ճ․գ․
  • Պապրիկա 0,5 ճ․գ․
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ 4 ճ.գ.

Պատրաստման եղանակը․

Կաղամբը մանր կտրատեք և ձեռքերով թեթևակի տրորեք։  Արևածաղկի ձեթը լցրեք տաք թավայի մեջ և կաղամբը տապակեք բարձր ջերմության վրա մինչև ոսկեգույն ստացվի (մոտ 3 րոպե):

Կրակն իջեցրեք նվազագույնի վրա, ավելացրեք երկու ճաշի գդալ ջուր թավայի մեջ և փակեք կափարիչով, մինչև կաղամբը փափկի (մոտ 7 րոպե):

Միավորել աղացած միսն արդեն սառեցված կաղամբի հետ։ Ավելացրեք օսլա, թեփ, մանրաձավար, համեմունքներ, յոգուրտ և աղ։ Լավ խառնեք ու թողեք 30 րոպե, որ մանրաձավարն ու թեփը ուռչելու հնարավորություն ունենան։

Թաց ձեռքերով ձևավորեք կոտլետներ։ Տապակեք բարձր ջերմության վրա լավ տաքացրած թավայի մեջ։ Կոտլետները կլինեն շատ փափուկ, նուրբ և հյութալի։ Համեղ կլինի և՛ տաք, և՛ սառը վիճկում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: