Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ձու — 4 հատ
- Հավի ֆիլե — 200 գրամ
- Թարմ վարունգ — 3 հատ
- Սոխ — 1 գլուխ
- Ցորենի ալյուր — 1 ճաշի գդալ

- Կարտոֆիլի օսլա — 1 ճաշի գդալ
- Մայոնեզ — ըստ ճաշակի
- Պղպեղ — ըստ ճաշակի
- Աղ — ըստ ճաշակի։

Աղցանի պատրաստման եղանակը.
Ամեն ինչ պատրաստվում է այնքան պարզ և հեշտ՝ ընդամենը մի քանի րոպեում։ Նախ պետք է պատրաստել աղցանի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Ձվերը հարեք՝ մի փոքր աղ, պղպեղ, ցորենի ալյուր ու կարտոֆիլի օսլան ավելացնելով։ Այնուհետև ամեն ինչ լավ խառնեք և թխել բլիթներ։ Կտրատեք դրանք բարակ շերտերով:

Այժմ կտրատեք սոխը և տապակեք, իսկ հավի ֆիլեն (եփած կամ տապակած) մանրացրեք ձեռքով կամ դանակի օգնութամբ։ Վարունգը կտրատեք բարակ շերտերով։ Ամեն ինչ լավ խառնեք և համեմեք մայոնեզով։ Աղցանը մի քանի ժամով դրեք սառնարանում, ապա մատուցեք։ Բարի ախորժակ և պատրաստեք հաճույքով:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն