Անչափ համեղ և ախորժելի աղցան, որն անպայման կպատրաստեմ նաև ամանորյա սեղանի համար

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ձու — 5 հատ
  • Վարունգ — 2 հատ
  • Եգիպտացորեն — 1 բանկա
  • Չորահաց — 1 բուռ
  • Մայոնեզ — 2 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Բաղադրատոմսը պարզ է և շատ արագ։ Նախ ձվերը եփեք, հանեք կեղևը և կտրատեք շերտերով: Մեզ պետք է նաև թարմ վարունգ։ Դրանք նույնպես պետք է կտրվեն գեղեցիկ բարակ շերտերով: Իհարկե, նման աղցան պատրաստելն ավելի ձեռնտու է թարմ բանջարեղենի սեզոնին, բայց ամեն դեպքում Ամանորի սեղանի համար արժե գնել թարմ բանջարեղեն, բացի այդ այս աղցանի համար շատ բան պետք չէ։ Այս աղցանի համար անհրաժեշտ է նաև չորահաց։

Ցանկության դեպքում կարող եք դրանք ինքներդ պատրաստեք՝ ավելացնելով Ձեր սիրելի համեմունքները։ Խորը ամանի մեջ միացրեք բոլոր բաղադրիչները՝ ավելացնելով մեկ բանկա պահածոյացված եգիպտացորեն և կորեական գազար։ Ես փորձեցի այս աղցանը պահածոյացված լոբիով, այն նույնպես հետաքրքիր համ ունի։ Աղցանը համեմեք մայոնեզով, համեմեք սև պղպեղով և ցանկության դեպքում ավելացրեք մեկ պճեղ սխտոր։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: