Անչափ համեղ և ախորժելի աղցան, որն անպայման կսիրվի Ձեր հյուրերի կողմից․ Պահպանեք բաղադրատոմսը

Այս աղցանի մեջ զարմանալիորեն համակցվում են գազարը, հավի ֆիլեն, քաղցր եգիպտացորենն ու սալորաչիրը, ինչպես նաև թարմ վարունգը։ Սա իսկական բացահայտում էր ինձ համար, ուստի ես բաղադրատոմսով կկիսվեմ նաև Ձեզ հետ: Ստացվում է անչափ համեղ ու ախորժելի և անպայման կսիրվի Ձեր հյուրերի կողմից։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի ֆիլե — 350 գրամ
  • Կորեական ոճով գազար — 150 գրամ
  • Պահածոյացված եգիպտացորեն — 150 գրամ
  • Թարմ վարունգ — 150 գրամ
  • Սալորաչիր — 100 գրամ
  • Աղ, պղպեղ, մայոնեզ — ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

Հավի ֆիլեն լվացեք և եփեք թեթևակի աղաջրի մեջ։ Թողեք սառչի իր իսկ արգանակի մեջ, ապա մանր կտրատեք: Կորեական ոճով գազարը կարող եք կտրատեք, եթե այն շատ երկար է:

Պահածոյացված եգիպտացորենի հեղուկը քամեք և լցրեք աղցանի ամանի մեջ։ Վարունգը և սալորաչիրը կտրատեք փոքր խորանարդիկներով: Ավելացրեք աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի, համեմեք մայոնեզով, լավ խառնեք և մատուցեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: