Այսօր ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ սիրելի աղցանի պարզ բաղադրատոմսով։ Այն բաղկացած է ընդամենը երեք հիմնական բաղադրիչներից և համեղ սոուսից։ Դուք, իհարկե, կարող եք աղցանը համեմել մայոնեզով, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այս հետաքրքիր սոուսը։ Աղցանը ստացվում է ախորժելի, հյութալի, բուրավետ և շատ համեղ: Եթե դեռ չեք պատրաստել, ապա փորձեք, վստահ եմ Ձեզ դուր կգա։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կաղամբ — 400 գ
- Վարունգ — 2-3 հատ
- Ձու — 4-5 հատ
- Կանաչիներ — կանաչ սոխ, մաղադանոս
- Աղ — 1/3 թեյի գդալ, պղպեղ — ըստ ճաշակի
- Բուսական յուղ — 3 ճաշի գդալ
- Թթվասեր — 3-4 ճաշի գդալ
- Մանանեխ — 1 ճաշի գդալ։

Աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն