Անչափ համեղ տորթ «Ferrero rocher»

Բացի շոկոլադից, այս ապրանքանիշն ունի նաև անչափ համեղ տորթեր, որոնք համով շատ նման են կոնֆետներին։ Այս տորթից կշտանալն ուղղակի անհնար կլինի։

Ձեզ անհրաժեշտ է․

  • 5 ձու,
  • 6 ճաշի գդալ շաքարավազ,
  • 1,75 բաժակ պնդուկ,
  • 2 ճաշի գդալ ալյուր,
  • 2 ճաշի գդալ կակաո,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 200 գ կարագ (սենյակային ջերմաստիճանի),
  • 280 գ սև շոկոլադ,
  • 7 ճաշի գդալ նուտելլա,
  • 200-220 գ լավ մանրացված վաֆլի,
  • 10 հատ <<Ferrero Rocher>> կոնֆետ։

Պատրաստումը․

  1. Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև ծավալով կրկնակի ավելանալը:
  2. Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը առանձին խառնեք, անցկացրեք մաղով, ավելացրեք մանրացված պնդուկը, ապա մաս առ մաս ավելացրեք ստացված զանգվածը հարված ձվին և խառնեք:
  3. Պատրաստված խմորը լցրեք տորթի ձևամանի մեջ և թխեք ջեռոցում մոտ 40 րոպե 175 աստիճանում:
  4. Կրեմի ստացման համար հալեցրեք շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ շոգիի վրա, ապա ավելացրեք նուտելլան և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը: Լավ հարեք մինչև ստացվի միատարր զանգված:
  5. Պատրաստի բիսկվիթը բաժանեք 2-3 շերտի: Վաֆլին փշրեք:
  6. Բիսկվիթի ամեն շերտի վրա կրեմ քսեք, ապա վրան շաղ տվեք վաֆլիի փշրանքը:
  7. Տորթի վրան և կողքերը նույնպես պատեք կրեմով, վաֆլիի փշրանքով և մանրացված պնդուկով: Կոնֆետները բաժանեք 2 մասի և շարեք տորթի վրա: Տեղափոխեք տորթը սառնարան, որպեսզի կրեմը սառչի:

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝  ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: