Այս դեղձով տորթը ինձ սովորեցրել է իմ իտալացի ըկերուհին, և այսօր այս հրաշալի բաղադրատոմսով կկիսվեմ նաև Ձեզ հետ։ Ի դեպ, սա, իմ կարծիքով, ավելի շատ կարկանդակ է, քան տորթ, բայց ընկերուհիս այն տորթ է համարում։

Տորթի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 100 մլ կաթ
- 2 ձու
- 8 գ վանիլային շաքար
- 100 գ շաքարավազ
- 100 մլ արևածաղկի ձեթ
- 200 գ ալյուր (+ 3 ճաշի գդալ)
- 12 գ փխրեցուցիչ
- 150 գ դեղձ օշարակի մեջ
- 50 գ կարագ։

Այս համեղ տորթի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և իդեալական կլինի մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն