Անչափ համեղ տորթ «Հարավային գիշեր», որը ստացվում է շատ նուրբ և թեթև

Անհրաժեշտ է․

  • 2 ձու,
  • 150գ կարագ,
  • 200գ շաքարավազ,
  • 300գ ալյուր,
  • 10գ փխրեցուցիչ,
  • 0,5թ.գ. սոդա,
  • 1ճ.գ. քացախ,
  • 1 բաժակ կաթ,
  • 70գ կակաո,
  • Կրեմ կարող եք պատրաստել ցանկացած տեսակի,
  • Ձևավորման համար շոկոլադ կամ կակաո:

Պատրաստումը․

  1. Մի տարայի մեջ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն և սոդան:
  2. Առանձին ամանի մեջ հարեք փափկած կարագը, շաքարավազը, ձուն՝ դրանք հերթականությամբ ավելացնելով:
  3. Մեկ բաժակ կաթի մեջ ավելացրեք քացախ:
  4. Այժմ միավորեք բոլոր 3 խառնուրդները. չոր բաղադրիչները, հարած զանգվածն ու կաթը:
  5. Ստացված շոկոլադե խմորը լցրեք յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ։
  6. Թխեք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 30 րոպե: Պատրաստ լինելը ստուգեք ատամի չոփիկով:
  7. Երբ բիսկվիթը սառի, կտրեք մեջտեղից, քսեք կրեմը: Մեր բաղադրատոմսում ներկայացված կրեմը պատրաստվում է կես տուփ կարագից և կես տուփ խտացրած կաթից: Երկու բաղադրիչները պետք է միասին հարեք:
  8. Տորթի երկրորդ շերտին լցրեք հալեցրած շոկոլադ:

Տորթը պատրաստ է, բարի ախորժակ:

Իսկ փոփոխել բաղադրատոմսը կարելի է այսպես, կրեմին կարող եք ավելացնել սալորաչիր, ընկույզ, հատապտուղներ, ծիրան կամ բանան: Կարող եք օգտագործել եփովի  կամ կակաոյով կրեմ, կամ ուղղակի հարած սերուցք քսել: Կարող եք զարդարել քերած շոկոլադով կամ հատապտուղներով: Փորձեք այնքան եղանակներ, որքան թույլ կտա Ձեր երևակայությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: