Անչափ համեղ տնական կիևյան կոտլետներ պարզ բաղադրատոմսով։ Ստացվում է խրթխրթան, կշտացնող և համեղ կոտլետներ

Անհրաժեշտ է․

  • 4 մեծ հավի կրծքամսի ֆիլե,
  • 80 գ կարագ,
  • 40 գ պարմեզան,
  • 130 գ ալյուր,
  • 2 ձու,
  • 100-150 գ չորահացի փշրանքներ,
  • Բուսական յուղ։

Պատրաստումը․

Քայլ 1․

Հավի կրծքամսից հեռացրեք այսպես կոչված, «ավելորդ մասեր» -ը:

Քայլ 2․

Ծածկեք ֆիլեն սննդի փաթեթավորման տոպրակով և թույլ ծեծեք՝ զգույշ եղեք, որ չվնասեք այն: Ֆիլեի մի եզրը կարղ եք ավելի բարակացնել, այդպես ավելի հեշտ կլինի փաթաթելը:

Քայլ 3․

Կարագը կտրեք 4 հավասար մասերի, իսկ պանիրն անցկացրեք քերիչով: Կարագը լցրեք քերած պանրի մեջ, ապա տեղադրեք յուրաքանչյուր կտորը ֆիլեի կենտրոնական մասում (բայց ոչ այն մասում որտեղ մաշկն է) և շաղ տվեք պարմեզան պանիրը: Ըստ ցանկության կարող եք ավելացնել նաև համեմունքներ:

Քայլ 4․

Հավի ֆիլեն գլորեք լցոնման շուրջ, եզրերը փակելով այնպես, որպեսզի ստացվի փակ ռուլետ:

Քայլ 5․

Ալյուրը լցրեք խորը ափսեի մեջ: Մեկ ուրիշի մեջ հարեք ձվերը: Իսկ երրորդի մեջ լցրեք չորահացի փշրանքները: Կոտլետները տաքացրեք մեծ քանակությամբ ձեթի մեջ (պետք ծածկված լինեն ձեթով):

Քայլ 6․

Յուրաքանչյուրը փաթաթված կոտլետը թաթախեք նախ ալյուրի մեջ, ապա հարած ձվի, նոր վերջում չորահացի փշրանքների մեջ, ավելցուկը կարող եք թափահարել: Որից հետո տապակեք, ինչպես նշեցինք մեծ քանակությամբ ձեթի մեջ։

Ստացվում է անչափ համեց, խրթխրթան և կշտացնող կոտլետներ։ Գոհացրեք Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: