Անչափ համեղ ռուլետ, որն իդեալական կլինի մեկ բաժակ թեյի հետ․ Կկիսվեմ բաղադրատոմսով

Ռուլետի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 130 գ կակաչի սերմ
  • 130 գ չամիչ
  • 2 խնձոր
  • 1 ձու
  • 500 գ շերտավոր խմոր
  • 50 գ շաքարավազ

  • 1 ճ.գ վանիլային շաքար
  • 40 գ կարագ
  • 500 մլ ջուր
  • 1 սպիտակ շոկոլադե սալիկ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը․

Չամիչը նախապես լվացեք, ապա լցրեք կաթսայի մեջ։ Կակաչի սերմերը նույնպես լցրեք դրա վրա: Ավելացրեք ջուր: Եռացրեք միջին ջերմության վրա 20 րոպե։

Խնձորները կլպեք, մանր կտրատեք և լցրեք տապակի մեջ։ Ավելացրեք շաքարավազ և վանիլային շաքար: Տապակեք մոտ 10 րոպե՝ անընդհատ խառնելով:

Կակաչի սերմերը չամիչի հետ միասին անցկացրեք մաղով։ Ավելորդ խոնավությունը պետք է քամվի: Դրանից հետո զանգվածն անցկացրեք բլենդերով, լցրեք խնձորների վրա և խառնեք։

Շերտավոր խմորը գրտնակեք յուղաթղթի վրա: Միջուկը լցրեք խմորի վրա և տարածեք։ Խմորը փաթաթեք ռուլետի նման և ծայրերն ամրացրեք։

Դանակի օգնությամբ ռուլետի ամբողջ երկայնքով մակերեսային կտրվածքներ արեք: Ռուլետի վրա քսեք հարած ձու։

Ռուլետը թխեք 180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 30-35 րոպե։ Պատրաստի ռուլետը թողեք 15 րոպե, իսկ հետո ռուլետի վրա լցրեք հալված սպիտակ շոկոլադ։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: