Անչափ համեղ ուտեստ լավաշով և ձկով, որի համից կշտանալը պարզապես անհնարին կլինի։ Կկիսվենք բաղադրատոմսով

Ախորժելի, համեղ և պարզ ուտեստ, որը պարզապես հալվում է բերանում: Ես Ձեզ երաշխավորում եմ պատրաստել այս համեղ ուտեքտը, քանի որ սա ավելի լավ է ստացվում, քան ցանկացած շաուրմա:

Անհրաժեշտ է․

  • Սկումբրիայի ֆիլե 2 հատ,
  • Լոլիկ 2 հատ,
  • Սոխ 1 հատ,
  • Կիտրոնի հյութ 3 ճ․գ․,
  • Ձիթապտղի յուղ 2 ճ․գ․,
  • Լավաշ 2 հատ,
  • Աղ ՝ ըստ ճաշակի,
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի։

Պատրաստումը․

Սկումբրիայի ֆիլեն համեմեք աղով և պղպեղով և յուղով տապակեք։

Կիտրոնի հյութը խառնեք ձիթապտղի յուղով և խոզանակով քսեք լավաշի վրա: Կենտրոնում տեղադրեք լոլիկի կտորներ, սոխի օղակներ և տապակված ֆիլեն:

Լավաշը փաթաթեք և թույլ կարմրացրեք:

Լավաշով ձուկ պատրաստելու համար լավագույնն է սկումբրիայի օգտագործումը, ինչպես նախնական բաղադրատոմսում: Բայց կարող եք նաև փորձեր այլ ձկով: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: