Անչափ համեղ շոկոլադե պրիանիկներ գլազուրով, որը կհիացնի Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին

Ժամանակակից երեխաներին դժվար է գոհացնել ավանդական նրբություններով: Նիհար թխուկները փոխարինվեցին արտասահմանյան ճոխ բլիթներով, իսկ ավանդական կուլիչները` տորթով: Բայց շոկոլադե պրիանիկները` գլազուրով դեռ հայտնի են բոլորին:

Եվ ահա նրանց գաղտնիքը:
Շատերը կհիշեն այս շոկոլադե ճոխ բլիթները, որպես մանկության սիրված քաղցրավենիք` կաթի կամ կակաոյի հետ միասին: Այդ տարիներին մենք միայն երազում էինք, որ մայրիկը պատրաստի այն, որպեսզի հետո, ընտանիքի անդամների հետ միասին վայելեինք:

Шоколадные пряники в сахарной глазури
Բաղադրամասեր Խմորի համար՝
200 մլ կաթ,
100 գր ալյուր,
220 գր շաքարավազ,
35 գր բուսայուղ,
1 ձու,
50 գր կակաոյի փոշի,
15 գր փխրեցուցիչ,
Մեկ պտղունց աղ և սոդա,
100-150 գր շաքարի փոշի,
1-2 թեյի գդալ կիտրոնի հյութ։

шоколадное тесто
Պատրաստումը.
1. Կաթը եռացրեք և վերցրեք կրակից: 100 գ ալյուրը խառնեք շաքարավազի հետ և դրանց վրա լցրեք տաք կաթը: Խառնեք այնքան մինչև ստացվի համասեռ զանգված և սառեցրեք այն սենյակային ջերմաստիճանում:
2. Հաջորդը` յուղը և ձվի դեղնուցը լցրեք պատրաստված զանգվածի մեջ, ավելացրեք մեկ պտղունց աղ, սոդա, փխրեցուցիչ և կակաո, նորից խառնեք և դարձրեք համասեռ։
3. Այժմ աստիճանաբար շոկոլադե խմորի մեջ լցրեք ալյուրը: Ամենը խառնեք հարիչով: Պետք է ստացվի կպչուն խմոր:
4. Սեղանին շաղ տվեք ալյուր և խմորը տեղափոխեք այնտոց, որի վրա նույնպես ալյուր լցրեք և գրտնակով բացեք: Պետք է դարձնեք մոտ 1 սմ հաստությամբ շերտ և կտրեք շրջանաձև:
5. Շրջանակները տեղափոխեք ջեռոցի տապակի մեջ և դասավորեք այնպես, որպեսզի չկպնեն միմյանց։ Թխեք նախապես տաքացրած ջեռոցում, մինչև 180 աստիճանով, 10 րոպե:
6. Անցնենք գլազուրին: Ձվի սպիտակուցը հարեք շաքարի փոշու հետ և ավելացրեք կիտրոնի հյութը: Ընկղմեք պատրաստի պրիանիկները գլազուրի մեջ և թողեք, որ սառչի:
Շատ համեղ և ճոխ շոկոլադե պրիանիկներ` անգամ հաջորդ օրը: Ցանկացած տաք խմիչքի հետ կարող է մատուցվել, քանի որ դժվար է այն փչացնել որևէ բանով:
Կիսվեք բաղադրատոմսով:

Понравилась статья? Поделиться с друзьями: