Անչափ համեղ մսով կարկանդակ “Սամսա”։ Այն կսիրվի Ձեր և Ձեր երեխաների կողմից

Անհրաժեշտ է․

  • Պատրաստի շերտավոր խմոր — 1կգ,
  • Միս տավարի (աղացած) — 600գր,
  • Սոխ — 2 գլուխ,
  • Աղ – 2 թ․գ․,
  • Չաման — 1,5 թ․գ․,
  • Պղպեղ սև — 1 թ․գ․,
  • Ձու — 1 հատ (խառնած 2 ճ․գ ջրի հետ),
  • Քունջութ – 1 թ․գ․ (սև կամ սպիտակ)։

Պատրաստումը․

  1. Մսին խառնել մանր կտրատված սոխը, համեմել աղ և պղպեղով, չամանով, լավ խառնել ձեռքերով:
  2. Խմորը բաժանել մանր գնդերի, ապա բարակ բացել ամեն գունդը:
  3. Խմորի ամեն շրջանակի վրա դնել մեկական գդալ միս:
  4. Եռանկյունաձև ծալել խմորները:
  5. Խմորների վրա քսել ձուն, ապա շաղ տալ քունջութը:
  6. Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, վրան շարել կարկանդակները և եփել 20 րոպե 215 աստիճանում, ապա իջեցնել ջերմաստիճանը մինչև 175 և եփել այդպես 15-20 րոպե:
  7. Մսով կարկանդակը մատուցում ենք անմիջապես՝ տաք վիճակում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: