Այս բաղադրատոմսը նվիրված է ոչ միայն ամերիկյան խոհանոցի բոլոր երկրպագուներին: Դա կգնահատեն նաև հավի մսի սիրահարները։ Այն ստացվում է անչափ համեղ և կդառնա Ձեր տոնական սեղանների գլխավոր ուտեստը։
Այս ուտեստը պատրաստվում է ոչ միայն հավի կրծքամսից, այլ նաև թևիկներից: Արժե փորձել կրծքամիսը հայտնի սոուսով մեկ անգամ, և Դուք կսիրահարվեք այս ուտեստին ընդմիշտ: Ահա և բաղադրատոմսը:
Անհրաժեշտ է․
- Հավի ֆիլե 2 հատ,
- Ալյուր 50 գ,
- Չորահացի փոշի 50 գ,
- Կարագ 110 գ,
- Շագանակագույն շաքարավազ 2 ճ․գ․,
- Տոմատի մածուկ 3 ճ․գ․,
- Չիլի սոուս 1 ճ․գ․,
- Սխտոր 1 ատամ,
- Աղ 0,5 ճ․գ․,
- Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի։

Պատրաստումը․
- Սոուսը պատրաստելու համար տոմատի սոուսը խառնեք 60 գ հալված կարագի, շաքարավազի, չիլի սոուսի, մանրացված սխտորի, աղի և պղպեղի հետ:
- Յուրաքանչյուր հավի ֆիլեն կտրատեք երկարությամբ, որից հետո կիսեք մեջտեղից: Ընկղմեք յուրաքանչյուր կտորը նախ ալյուրի, ապա բաֆալո սոուսի, այնուհետև չորահացի փոշու մեջ:
- Մնացած կարագը հալեցրեք ջեռոցում 2 րոպե 200 ° C ջերմաստիճանում: Որից հետո հավի կրծքամսի կտորները դրեք հալված յուղի մեջ և պատրաստեք ջեռոցում 30 րոպե 200 ° C ջերմաստիճանում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն