Կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․
- Հավի կրծքամիս 2 հատ
- Կարագ 50 գր
- Ալյուր 2 ճ․ գ
- Ձու 2 հատ
- Չորահացի փշրանքներ 2 ճ.գ
- 1 փունջ մաղադանոս
- Կիտրոն (քամած հյութ) 1 հատ
- 1 բաժակ բուսական յուղ
- Աղ, թարմ աղացած պղպեղ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
Հալած կարագին ավելացրեք մաղադանոս, կիտրոնի հյութ և աղ։ Ամեն ինչ մանրակրկիտ խառնեք և փաթաթեք սննդի փաթեթավորման տոպրակով և դրեք սառնարանում, մինչև ամբողջովին սառչի։
Հավի մսից հեռացրեք ոսկոռները, հանեք մաշկը, առանձնացրեք փոքր և մեծ ֆիլեները։ Բացեք փափկամսերը, թեթևակի ծեծեք երկու ֆիլեները, համեմեք աղով և պղպեղով։ Սառած կարագը դրեք մեծ ֆիլեի վրա, ծածկեք փոքրով ու փաթաթեք այնպես, որ կոտլետը ստանա իր սկզբնական տեսքը։

Տարբեր ափսեների մեջ լցրեք չորահացի փշրանքները, ալյուրը և հարած ձուն։ Կոտլետը նախ թաթախեք ալյուրի մեջ, թափահարեք ավելցուկը, ապա թաթախեք ձվի մեջ, ապա չորահացի փշրանքների մեջ։ Հետո նորից թաթախեք ձվի մեջ ու նորից հացի փշրանքների մեջ։ Կոտլետները մոտ 20 րոպեով դրեք սառնարանում։
Տապակի մեջ տաքացնել բուսայուղը։ Տապակեք կոտլետներն անքան, մինչև ոսկեգույն ստացվեն։ Եթե ֆիլեն բավականաչափ բարակ չէ կամ չափերով մեծ են, ապա երբ կոտլետները կարմրեն, դրանք պետք է 10-15 րոպեով դնեք ջեռոցում՝ նախապես տաքացնելով մինչև 170°C։ Ստացվում է շատ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն