Անչափ համեղ ծաղկակաղամբ թթվասերով և պանրով

Անհրաժեշտ է․

  • Ծաղկակաղամբ 800 գր (կաղամբի 1 մեծ գլուխ),
  • Ձու 2 հատ,
  • Թթվասեր 15% 2 ճ.գ․,
  • Կաթ 100 մլ,
  • Կոշտ պանիր 100 գր։

Պատրաստումը․

  1. Լվացեք կաղամբի ծաղկաբույլերը, լցրեք ջրով լի կաթսայի մեջ, ավելացրեք մի փոքր աղ և եռացրեք 5 րոպե, որից հետո այն թափեք քամիչի մեջ:
  2. Կաթն ու թթվասերը խառնեք, ավելացրեք համեմունքներ ըստ ցանկության, և ձու:
  3. Խաշած ծաղկաբը լցրեք ուղղանկյուն ջերմակայուն ամանի մեջ, ավելացրեք կաթն ու ձուն, շաղ տվեք քերած ցածր կալորիականությամբ պանիր:
  4. Պատրաստեք նախապես տաքացրած ջեռոցում 200 ° տակ, 1/3 ժամվա ընթացքում կամ 5 րոպե ավելի:
  5. Գեղեցիկ պանրի կեղև ստանալու համար տապակը հանեք ջեռոցից, վերևում ավելացրեք քերած պանիր և նորից տեղափոխեք ջեռոց ևս 10 րոպեով: Եթե Ձեզ համար առաջին հերթին կարևոր է կալորիաների քանակը, ապա շատ պանիր մի օգտագործեք:

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: