Անչափ համեղ խորտիկներ, որը պատրաստելու համար կպահանջվի ընդհամենը 10 րոպե…

Զարմանալիորեն համեղ խորտիկներ, ըստ այս պարզ բաղադրատոմսի, որը պատրաստվում է շատ արագ՝ 10 րոպեի ընթացքում: Խրթխրթան, աներևակայելի բուրավետ և ախորժելի կաթնաշոռով ու պանրով ձողիկները պատրաստվում են տապակի մեջ:

Նախաճաշի իդեալական կերակուր, որով կարող եք կերակրել Ձեր ողջ ընտանիքին: Կաթնաշոռով և պանրով ձողիկները շատ համեղ ուտեստ են, բայց եթե այն մատուցվում են ախորժելի` կծու սոուսով, այն կդառնա էլ ավելի համեղ:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

  • + 180 գրամ կաթնաշոռ,
  • + 140 գրամ պանիր,
  • + 1 ձու,
  • + 2-3 ճաշի գդալ ալյուր,
  • + Կանաչ սոխի կես փունջ,
  • + Արևածաղկի ձեթ` տապակելու համար
  • + Աղն ըստ ճաշակի։

Պատրաստուման եղանակը.

  • 1. Պինդ պանիրն անցկացրեք քերիչով։
  • 2. Կաթնաշոռը լցրեք տարրայի մեջ (կարող եք օգտագործել կաթնաշոռ ցանկացած յուղայնության, կարևորը, որ շատ թաց չլինի), խառնեք այն քերած պանրի հետ:
  • 3. Ավելացրեք մանր կտրտված կանաչ սոխը (կարելի է լցնել նաև սամիթ և մաղադանոս)։
  • 4. Հուշում: Պետք է վերջում ավելացնել կանաչիները. Այն շատ գեղեցիկ համ է տալիս պատրաստի ուտեստին: Բացի այդ, կարող եք ավելացնել նաև թակած սխտոր:

  • 5. Մեկ թարմ հավի ձուն լցրեք այս ամբողջ զանգվածի մեջ, և խառնեք պատառաքաղով:
  • 6. Խմորի մեջ լցրեք մի փոքր ալյուր (քանի որ այն կպչում է ձեռքերից) և հունցել:
  • 7. Սեղանի վրա շաղ տվեք ալյուր, վերցրեք մեկ ճաշի գդալ պանրից զանգված, գլորեք այն ալյուրի վրա, ձևավորեք բարակ ձողիկներ։
  • 8. Տապակը դրեք կրակի վրա, լավ տաքացրեք և լցրեք 2 ճ.գ. արևածաղկի ձեթ։
  • 9. Պանրով պատրաստված ձողիկները դրեք տապակի մեջ, և տապակեք երկու կողմերից` մինչև դառնա ոսկեգույն, մի քանի րոպեն բավական կլինի։
  • 10. Մատուցվող ափսեի մեջ դրեք աղցանի համար նախատեսված տերևներ և դրանց վրա ձևավորեք պանրի ձողիկները:
  • 11. Մատուցեք համեղ նախուտեստը կծու սոուսով, ինչպես նաև երկու վերամշակված պանիր (գերադասելի է պապրիկայով), լավ սառեցրեք, որից հետո անցկացրեք քերիչով։
  • 12. Քերած պանիրը տեղափոխել կաթսայի մեջ, լցրեք 100 մլ կաթ, ավելացրեք մեկ ճ.գ. թթվասեր (ցանկացած յուղայնության), աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
  • 13. Կաթսան դրեք կրակի վրա, լավ եռացրեք` անընդհատ խառնելով: Սոուսը պետք է լինի խիտ և համասեռ:
  • 14. Այն մատուցել սառեցված վիճակում:
  • 15. Խորհուրդ ենք տալիս պատրաստել նաև աներևակայելի համեղ սմբուկով նախուտեստ։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: