Անհրաժեշտ բաղադրիչներն են․
- Կարտոֆիլ 1 կգ,
- Կարագ 4 ճաշի գդալ․,
- Խնկունի 1-2 թեյի գդալ,
- Ծովի աղ 1 թեյի գդալ,
- Հավի արգանակ 250 մլ,
- Սխտոր 3 ատամ,
- Սև պղպեղ (աղացած):

Պատրաստման եղանակը․
Պյուրեի կարտոֆիլը լավագույնն է այս ուտեստի պտրաստման համար: Եփելուց հետո ներսը պետք է լինի փափուկ: Կլպեք բանջարեղենը և կտրեք կտորներով մոտ 2 սմ հաստությամբ:
Առանձին ամանի մեջ հալված կարագը խառնեք չորացրած խնկունիի կամ ուրցի, ծովային աղի և մի պտղունց պղպեղի հետ: Լցրեք խառնուրդը կարտոֆիլի վրա և լավ խառնեք ձեռքերով:
Կարտոֆիլի կտորները միմյանցից կարճ հեռավորության վրա դրեք տապակի մեջ: Պատրաստեք դրանք 250 աստիճանում տաացված ջեռոցում 15 րոպե:

Դրանից հետո կարտոֆիլները շրջեք մյուս կողմին և եփեք ևս 15 րոպե: Երբ ոսկեգույն դառնա, արգանակը լցրեք տապակի մեջ և ավելացրեք սխտորի կտորները:
Պատրաստման գործընթացում ուտեստին կարող եք ավելացնել նաև այլ համեմունքներ: Օրինակ՝ նման կարտոֆիլը լավ համակցված է պապրիկայի, կիտրոնախոտի և չոր խոտաբույսերի հետ: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն