Կարտոֆիլի սիրահարների համար սա հերթական տարբերակն է’ համեղ ու յուրօրինակ ուտեստ պատրաստելու համար:
Անհրաժեշտ է․
- 4 խոշոր կարտոֆիլ,
- 400 գ շամպինիոն,
- 1 սոխ,
- 100 գ կարագ,
- 1/2 ճ․գ․ ալյուր,
- 250 մլ սերուցք,
- Աղ, պղպեղ,
- 100 գ քերած պանիր։
Պատրաստումը․
- Կարտոֆիլները լավ լվացեք, բայց մի կլպեք: Յուրաքանչյուր կարտոֆիլը կտրեք 2 հավասար մասերի:

- Այնուհետև, մանրակրկիտորեն դեսերտի գդալով հանեք կարտոֆիլի միջուկը:
- Պատրաստված կարտոֆիլը լցրեք սառը ջրի մեջ, որպեսզի այն չսևանա և դուրս հանի ավելորդ օսլան։
- Այդ ընթացքում զբաղվեք մնացած բաղադրիչներով։ Տապակի մեջ հալեցրեք կարագ և դրա վրա լցրեք շամպինյոնները։

- Սնկերը տապակեք ցածր կրակի վրա, մոտ 5-7 րոպեի, որից հետո ավելացրեք մանր կտրատված սոխ։
- Տապակեք ևս 5-7 րոպե, որից հետո այն արագորեն խառնեք, որպեսզի զանգվածը խտանա:
- Ավելացրեք ալյուր և լավ խառնեք, որից հետո լցրեք սերուցք կամ թթվասեր, աղ, պղպեղ և եփեք ևս 3-4 րոպե, մինչև սերուցքը (կամ թթվասերը) խտանա և վերցրեք կրակից:

- Ջեռոցի տապակի վրա քսեք կարագ, և դրա մեջ դասավորեք մեր կարտոֆիլից պատրաստված նավակները։ Յուրաքանչյուր կարտոֆիլների մեջ դրեք կարագ , ցանեք աղ և պղպեղ։
- Պատրաստված սունկը լցոնեք կարտոֆիլների մեջ։
- Լցոնված կարտոֆիլները դրեք նախապես տաքացված ջեռոցում՝ 180-200 աստիճանի տակ:
- Պատրաստեք մոտ 15 րոպե, որից հետո յուրաքանչյուր կարտոֆիլի վրա լցրեք քերած պանիր և նորից դրեք ջեռոցւմ և պատրաստում ևս 15 րոպե:

Վերջ մեր կարտոֆիլով ժուլիենը պատրաստ է։ Մատուցման ժամանակ կարղ եք կարտոֆիլների վրա դնել կարագ, ավելի հաճելի համ ստանալու համար։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն