Անչափ համեղ բրիզոլի` աղացած մսով, նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի համար.

Մտածում եք՝ ինչ պատրաստել Ձեր ընտանիքի անդամներին գոհացնելու համար։ Մենք առաջարկում ենք պատրաստել աղացած մսով համեղ բրիզոլի: Ճաշատեսակի պատրաստումը շատ հեշտ է, իսկ արդյունքը՝ զարմանալի:Եթե չնախատեսված հյուրեր ունենաք, այն մեծ փրկություն կլինի, քանի որ դրա պատրաստումն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

  • 4- ձու
  • 4ճ․դգ․- կաթ
  • 1/4 թեյի գդալ աղ

Սոուսի համար՝

  • 100 գ թթվասեր
  • սամիթ ` ըստ ճաշակի
  • սխտոր- 2 պճեղ
  • 1/4 թեյի գդալ աղ

Աղացած մսի համար՝ 

  • 300 գ խառը աղացած միս (տավարի միս + հավ)
  • 1 թեյի գդալ աղ
  • սխտոր- 3 պճեղ , սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • երկու թթու վարունգ, բուսական յուղ — տապակելու համար։

Բրիզոլիի պատրաստումը. .Պետք է սկսել սոուսի պատրաստումից . Ապա պատրաստել միջուկը: . Այնուհետև պետք է պատրաստեք ձվի և կաթի խառնուրդ.

Պատրաստում ենք սոուսը .Թթվասերը լցնել առանձին խորը ամանի մեջ .Սամիթը լվանալը և մանր կտրատել, ավելացնել թթվասերին: Սխտորը կտրատել և լցնել նույն ամանի մեջ: . Աղ, պղպեղ ավելացրնել և լավ խառնել: Պատրաստում ենք միջուկը. Մարինացված վարունգները կտրստել երկարությամբ: . Աղացած միսը լցնել խորը ամանի մեջ: . Աղ և պղպեղ աղացնել: Սխտորը կտրատել և լցնել աղացած մսի վրա: Խառնել ձեռքերով: . Դրանից հետո հարկավոր է լավ ծեծել, որպեսզի միսը դառնա ավելի փափուկ: Ստացվածը զանգվածը բաժանել 4 մասի: .

Գնդեր պատրաստել . Գնդերը ծածկել մթերային ժապավենով: Ապա 15 սմ տրամագծով բացել: . Ծայրերը ձեռքով հավասարացնել:

Իսկ հիմա պետք է պատրաստեք ձվի և կաթի խառնուրդը. . Ձուն կոտրեք խորը ամանի մեջ: . Լցրեք կաթը նույն ամանի մեջ: . Ավելացրեք պտղունց աղ և ամբողջ զանգվածը հարեք պատառաքաղով:

Շարունակեք բրիզոլիի պատրաստումը. Գազոջախին դրեք տապակը: . Լցրեք բուսայուղ: Լցրեք տապակի մեջ հարած ձվի և կաթի խառնուրդը: Որի վրա դրեք աղացած մսից բլիթները: . Տապակեք միջին ջերմության վրա, 2 կողմից: . Նույն ձևով տապակեք մյուս երեք բրիզոլները: Վերջ, մեր համեղ բրիզոլին պատրաստ է: Դրեք դրանք ափսեի մեջ: Թաթախեք եփած սոուսով: Կտրտած վարունգները երկայնքով շարեք և գլորելով փաթաթեք մթերային ժապավենի օգնությամբ:

Կստացվի շատ համեղ ուտեստ և Ձեր ընտանիքը կհավանի այն…

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Понравилась статья? Поделиться с друзьями: