Անչափ համեղ աղցան, որի համից հաստատ չեք կշտանա․ կկիսվենք բաղադրատոմսով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Եփած ճակնդեղ 250 գ — կտրեք շերտերով
  • Տապակած լյարդ կամ ցանկացած խաշած մուգ միս (հավի ազդր, տավարի միս, բադ) կտրտած — 100-150 գր
  • Խնձոր — 1 հատ
  • ետնանուշ կամ ընկույզ մանրացրած — 50 գր

  • Ես ավելացնում եմ նաև կորեական գազար կամ թթու վարունգ` ըստ ճաշակի 100 գր
  • 1 մեխակ սխտոր — մանրացրած

Ամեն ինչ համեմեք ձիթապտղի յուղով կամ տնական մայոնեզով, որի պատրաստման համար անհրաժեշտ է․

  • Ձիթապտղի յուղ 7 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ կամ բալզամիկ քացախ 1 ճաշի գդալ

  • Տաք մանանեխ 1/2 թեյի գդալ
  • Դիժոն մանանեխ 2 թեյի գդալ
  • Աղացած պղպեղ և աղ` ըստ ճաշակի։

Մի զարմացեք մթերքների այս համադրությունից, այլ փորձեք: Ճակնդեղի քաղցրությունն ու համը հիանալի կերպով լրացնում են մյուս բաղադրիչներին: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: