Անչափ համեղ աղցան, որի համից կշտանալը պարզապես անհնարին է։ Կիսվենք բաղադրատոմսով

Այս յուրօրինակ և անչափ համեղ ացանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կարտոֆիլ 700 գ,
  • Բազուկ 600 գ,
  • Ծովատառեխ 400 գ,
  • Թթու վարունգ 150 գ,
  • Խնձոր 1 հատ,
  • Կարմիր սոխ 50 գ,
  • Մայոնեզ 120 գ,
  • Թթվասեր 120 մլ,
  • Մանանեխ 1 ճաշի գդալ,
  • Աղ 0.5 թեյի գդալ,
  • Ձու 3 հատ,
  • Մաղադանոս 5 գ,
  • Ծովաբողկի սոուս 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

Եփեք ճակնդեղը, կարտոֆիլը և ձուն: Կտրեք բանջարեղենը փոքր խորանարդիկներով:

Թթու վարունգը, կարմիր սոխը, կեղևազերծված խնձորն ու ծովատառեխի ֆիլեն կտրեք նույն չափի խորանարդիկներով:

Սոուս պատրաստելու համար միացրեք թթվասերը, մայոնեզը, մանանեխը, ծովաբողկի սոուսը և աղը:

Աղցան համեմեք, խառնեք և կես ժամ պահեք սառնարանում:

Հավի ձվերը կտրեք շերտերվ և մաղադանոսը մանր կտրեք: Զարդարեք աղցանը այս բաղադրիչներով: Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: